Ռուս աստղերը նշել են Առնո Բաբաջանյանի 90-ամյակը
Գիտություն և Մշակույթ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 90-ամյակը կլրանա այս տարի:
Այդ առիթով, ինչպես գրում է «Экспресс газета» թերթը, դեկտեմբերի 10–ին ռուսական էստրադայի ներկայացուցիչները հավաքվել էին Կրեմլի պետական դահլիճում, մաեստրոյի հիշատակին նվիրված համերգին:
Առնո Բաբաջանյանն երկար տարիներ տառապել է անբուժելի հիվանդությամբ՝ այդ ընթացքում ստեղծելով բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք սպեղանի են եղել ինչպես իր երկրպագուների, այնպես էլ իր համար:
«Ես երկար տարիներ աշխատել եմ Առնոյի հետ: Նա այնքան սիրահարված էր կյանքին, այնքան բարի էր, որ նրա երաժշտությունը, իմ կարծիքով, ծնվում էր այդ բարությունից», - հիշում է գրող Անդրեյ Դեմենտյևը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում