Սիրիան ռմբակոծել է Իսրայելի տարածքը
Մերձավոր Արևելք
Սիրիայի կողմից նետված մի քանի նռնականետ արկեր են պայթել Իսրայելի տարածքում։ Զոհեր չկան. հայտնում NEWSru Israel-ը։
Ինչպես պարզաբանում է Իսրայելի ZMAN տեղեկատվական գործակալությունը, արկերի մի մասն ընկել է գյուղատնտեսական հողատարածքների վրա և մեծ վնասներ է հասցրել։ Արկերից մեկը պայթել է իսրայելական գյուղերից մեկում՝ Գոլանի բարձունքների մոտ։
Իսրայելական բանակը սկսել է միջադեպի հետաքննությունը։ NEWSru Israel-ը հայտնում է, որ այս տարիների ընթացքում Սիրիայի կողմից սա առաջին կրակահերթն էր։ Դեռևս ոչ մի խմբավորում կրակահերթի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել։
Ինչպես նշում են զինվորականները, խոսքն Իսրայելին պատկանող հողերի վրա բաց արած կանխամտածված կրակահերթի մասին չէ, այլ Սիրիայում կառավարական ուժերի և ապստամբների միջև սրված բախումների արդյունք է։
Նշում է, որ սա առաջին դեպքը չէ իսրայելա-սիրիական սահմանի վրա։ Նախորդ անգամ արկը պայթել էր Սիրիայի տարածքում ՝ չհասնելով Իսրայելի սահմանին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել