Վրաստանում բացահայտվել են բանտարկյալների իրավունքների ոտնահարման նոր դեպքեր
Աշխարհ
Վրաստանում վերջին օրերս նորից ի հայտ են եկել բանտերում կալանավորների իրավունքների կոպիտ խախտման դեպքեր։ Տասնօրյա ժամկետում ստեղծվելու է այդ գործի հետաքննության խումբ։ Այդ մասին Թբիլիսիում այսօր լրագրողներին հայտնել է պատժամիջոցների իրականցման և իրավաբանական աջակցության նոր նախարար Գեորգի Թուգուշին։
«Ցավոք սրտի, բացի այն սահմռկեցուցիչ կադրերից, որոնք մենք արդեն տեսել ենք՝ հայտնվել է նոր տեղեկատվություն, ըստ որի՝ պատժամիջոցների իրականացման համակարգում տեղ են գտել նաև բռնության այլ դեպքեր»,- հայտնել է նախարարը։ Նա դիմել է ԶԼՄ-ներին՝ խնդրելով չտարածել բանտերում բռնության այդ տեսարանները։ Նրա կարծիքով՝ բոլոր առկա ապացույցները՝ հայտնի թե անանուն, պետք է տրամադրվեն համապատասխան պետական մարմիններին։
Թուգուշին հայտնել է, որ տաս օրվա ընթացքում կստեղծվի անկախ հանձնաժողով՝ վերջին տարիներին բանտարկյալների իրավունքների ոտնահարման դեպքերը ուսումնասիրելու համար։ «Ես խոսել եմ նախագահի հետ և ստացել նրա համաձայնությունը»,-ասել է նա։ Հանձնաժողովի մեջ մտնելու են խորհրդարանի իրավաբանական և մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամներ, պատժամիջոցների իրականցման հարցով նախարարը, փաստաբան, դատախազ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացի այդ՝ կհրավիրվեն նաև միջազգային փորձագետներ։
Խումբը ֆինանսավորվելու է պետության կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ