Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է. «Արմենիան Քարդ» ՓԲԸ
ՀայաստանԺամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Arca համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի քարտապաններ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերոհիշյալ խնդիրը կրկնվել է։ Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Մշտադիտարկումը շարունակվում է։
Մենք ներողություն ենք խնդրում հանգստյան օրվա սկզբին պատճառած տհաճ զգացմունքների համար»։
Նշենք, որ երեկվանից բազմաթիվ բանկերի հաճախորդներ չեն կարողանում ֆինանսական գործարքներ իրականացնել՝ ոչ միայն հավելվածների, այլ նաեւ վճարային տերմինալների եւ բանկոմատների միջոցով: Arca համակարգում տեղի էր ունեցել խափանում: