Կարիքավորների թիվը Սիրիայում հասնում է միլիոնի
Մերձավոր Արևելք
Մարդիկ Սիրիայում տառապում են սննդի պակասից: Այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են սննդի պակասից, 250 հազարից հասել է 1.5 միլիոնի։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ի համաշխարհային պարենամթերային ծրագրի ներկայացուցիչները։ Ըստ տվյալների՝ կազմակերպության եղած միջոցները չեն բավականացնում բոլոր կարիքավորներին ապահովելու համար: Դրա պատճառնեից մեկն էլ այն է, որ ավելի շատ քաղաքներ են ենթարկվում հարձակումների, իսկ մարդիկ, լքելով տները, դառնում են փախստական:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գործակալությանը հաջողվել էր հավաքել 78մլն դոլար՝ ռազմական գործողություններում գտնվող սիրիացիներին պարենամթերքով ապահովելու համար։
Ասվում է, որ 60 միլիոն դոլար է անհրաժեշտ բոլոր կարիքավորներին ապահովելու համար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել