Հայաստանն Իրանին թույլ է տվել ԱԹՍ-ներով հետևել ադրբեջանական զորաշարժին. Avia.pro
Համաշխարհային ՄամուլՀայաստանի իշխանությունները թույլ են տվել Իրանին ժամանակավորապես օգտագործել մեր երկրի օդային տարածքը ԱԹՍ-ների միջոցով հետևելու ադրբեջանական զինված ուժերի զորաշարժին: Այս մասին գրում է Avia.pro ռուսաստանյան պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին: Կայքը նկատում է, որ այս տեղեկատվությունը չունի պաշտոնական հաստատում:
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծայրահեղ լարվել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունները: Իրանական բանակը մեծ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ ներգրավելով օդուժ և բալիստիկ հրթիռներ: Թեհրանը պնդում է, որ «ադրբեջանական իշխանությունները դարձել են սիոնիստական վարչակարգի (Իսրայել - խմբ.) խոսափողը», իսկ Իրանը չի պատաստվում հանդուրժել այդ փաստը: