Չինաստանը կշարունակի պարեկությունը վիճելի կղզիախմբի շրջակայքում
Աշխարհ
Վիճելի Սենկակու կղզիների մոտ ջրցան սարքերով մարտ սկսած ճապոնական նավերին հաջողվեց թայվանական նավերը դուրս մղել այն տարածքից, որը Տոկիոն իր ջրային տարածքն է համարում, հայտնում է Корреспондент.net-ը։
Միևնույն ժամանակ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չինական նավերը կշարունակեն պարեկությունը վիճելի կղզիները շրջապատող ջրերում։
Թայվանի շուրջ 58 նավեր նկատվել էին Սենկակուի մոտ երեքշաբթի առավոտյան։ Չնայած ճապոնական առափնյա պահակախմբի նախազգուշացումներին՝ նրանք փորձել են մոտենալ շրջանի ամենամեծ կղզուն՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ առնել վիճելի կղզիները։
Ճապոնացի պահակները թայվանցիներին դուրս մղելու համար կիրառել են հզոր ջրցաններ։ Նման պատասխան է տվել թայվանական կողմը։ Մի քանի ժամ անց ճապոնացիներին հաջողվել է հաղթել թայվանական նավերին, որոնք ստիպված հեռացել են Սենկակուն շրջապատող ջրային տարածքներից։
Չնայած նրան, որ Ճապոնիան ազգայնացրել է վիճելի կղզիները և խոստացել բոլոր մատչելի միջոցներով պաշտպանել իր իրավունքները՝ չինական նավերը նախկինի պես հաճախ մուտք են գործում կղզիները շրջապատող ջրային տարածքներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ