Կոշիկ նետելը բողոքելու՝ դեռևս ակտուալ ձև է
Աշխարհ
2008 թ.-ին Բաղդադում տեղի ունեցած հայտնի դեպքից հետո, երբ արաբ լրագրող Ազ-Զեյդին իր կոշիկները շպրտեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա՝ արտահայտելով իր բողոքն Իրաք ներխուժելու դեմ, տարբեր առաջնորդների վրա կոշիկ նետելը դարձավ նորաձև։
Ջորջ Բուշի, Միխայիլ Սահակաշվիլիի, Չինաստանի վարչապետ Ցվեն Ցզյաբաոյի և այլոց ճակատագրին արժանացավ նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
Իրանի Սարիում քաղաքում ելույթի պահին նախագահի վրա իր կոշիկն է շպրտել իրանցի մի գործազուրկ՝ ի նշան բողոքի, որ իրեն գործազրկության նպաստ չեն տալիս։ Տղամարդն աչքի չի ընկել լավ նշանառությամբ. կոշիկը դիպել է Ահմադինեժադի հետևում փակցված պաստառին, սակայն այդ փորձն արդեն իսկ թանկ է նստել նրա վրա, քանի որ նախագահի կողմնակիցները նրան սաստիկ ծեծի են ենթարկել։ Զայրացած ամբոխի ձեռքից կարգազանցին խլել են ոստիկանները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ