Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Վահան Քերոբյանը Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում

Տնտեսություն

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Վահան Քերոբյանը հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև «Պարենի և ջրի անվտանգության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագետների համագործակցությամբ այն վերջնական տեսքի բերելու և մոտ ապագայում ստորագրելու վերաբերյալ։

Վահան Քերոբյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ընդգծել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու  դեռևս չիրացված լայն հնարավորություններ կան։ Նշելով, որ լավ նախադրյալներ կան առևտրաշրջանառությունն ավելացնելու համար՝ նա առանձնացրել է սննդի ոլորտը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է Հայաստանից դեպի ԱՄԷ արտահանման ավելացումը՝ նշելով, որ ԱՄԷ-ում սննդի և սննդամթերքի նկատմամբ կիրառվող ստանդարտների մասին ավելի շատ տեղեկացվածությունը հնարավորություն կտա հայկական կողմին առավել թիրախավորված արտահանում կազմակերպել։  

Խոսելով արտահանման ընթացքում առաջացող լոգիստիկ խնդիրների մասին՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի Իրանի տարածքով ԱՄԷ արտահանում կազմակերպելու համար։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային հնարավորությունները և հրավիրել ԱՄԷ ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանում։  

Խոսելով ԱՄԷ շուկայում, հատկապես սուպերմարկետներում հայկական ապրանքների ներկայացվածության ընդլայնման հնարավորության մասին, Վահան Քերոբյանը ԱՄԷ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ հայ արտադրողների հետ հանդիպելու և համագործակցելու նպատակով։

ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրը ևս շեշտել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու լայն  հնարավորություններ և ներուժ է տեսնում։ Նա ողջունել է Վահան Քերոբյանի առաջարկը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Արաբական Էմիրություններում հայկական ապրանքների ներկայացվածության հարցը քննարկելու նպատակով ԱՄԷ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների դիվանագիտական շրջանակների միջոցով աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը՝ նշելով, որ  խոշոր նախագծեր են նախատեսված ենթակառուցվածքների և անշարժ գույքի շուկայում, ինչը կարող է հետաքրքրել հատկապես ԱՄԷ շինարարական ընկերություններին։

Մարիամ Ալմհեյրը առաջարկել է առցանց հանդիպում կազմակերպել ԱՄԷ ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի ներկայացուցիչների հետ՝  համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև գյուղատնտեսությանը՝ երկուսեք շեշտելով ոռոգման արդի համակարգերի կարևորությունը։ ԱՄԷ նախարարը նշել է, որ այդ ոլորտում ունեն բավականին առաջադեմ ընկերություններ և առաջարկել համագործակցել վերջիններիս հետ՝ փորձի փոխանակման նպատակով։ 

Անդրադառնալով արևային էներգիայի օգտագործմանը և այդ ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ բնագավառում Հայաստանը բավականին հաջող գործունեություն է ծավալում և արտահանում իրականացնում դեպի ԱՄՆ։ Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցելու ԱՄԷ կառավարության հետ այս ոլորտում։   

Մարիամ Ալմհեյրը խոսել է ԱՄԷ կառավարության նոր նախաձեռնության մասին և պատրաստակամություն հայտնել իրականացնել փորձի փոխանակում Հայաստանում ևս նման նախաձեռնություն սկսելու համար։ Պետական կառույցների, գիտական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները, երիտասարդները, հավաքվելով հատուկ հատկացված տարածքում՝ միասին քննարկում են կառավարության կողմից տվյալ պահին դիտարկվող բոլոր նախագծերը և երկրի առջև կանգնած մարտահրավերները․ խնդիրների  վերհանումից հետո մասնակիցներն աշխատում են վերջիններիս համար միասնական լուծումներ գտնելու շուրջ։ Նախագիծը հաջող ընթացք և բարձր արդյունավետություն ունի, ինչը մեծ հետաքրքրություն  է առաջացրել հայկական կողմի համար։

Հանդիպման ավարտին ԱՄԷ կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել առավել մանրամասն տեղեկատվություն նախաձեռնության մասին, ինչը կդյուրացնի Հայաստանում նմանօրինակ նախաձեռնություն սկսելու գործընթացը և բարեհաջող ընթացքը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված