Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան 

Բնապահպանները հորդորում են «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին» չհամագործակցել ՎՏԲ-ի հետ (Ֆոտոշարք, Տեսանյութ)

Հասարակություն

Քիչ առաջ ՎՏԲ բանկի կենտրոնական գրասենյակի և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ տեղի ունեցավ «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի ակցիան: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այդ պահին տեղի էր ունենում  «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» տարածաշրջանային միջոցառումը, որի շրջանակներում նախատեսվում էր քննարկել  ռուսաստանյան ՎՏԲ բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի Գործակալություն ընտրվելու հնարավորությունը:

Ակցիան նպատակ ուներ «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ՎՏԲ-ի կողմից աջակցվող բնապահպանական տեսանկյունից աղետաբեր հանքարդյունաբերական գործընթացին:

Ակցիայի մասնակիցները հանրությանը կոչ արեցին բոյկոտել Թեղուտի հանքի շահագործման ծրագիրը վարկավորող ՎՏԲ բանկը, իսկ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին հորդորեցին չհամագործակցել ՎՏԲ բանկի հետ, որի մասնակցությունն այս ծրագրին հակասում է ԳԷՀ-ի մանդատին' այն է' նվազեցնել գլոբալ բնապահպանական վտանգների ազդեցությունը և աջակցել զարգացող երկրների մշտակայուն զարգացմանը: «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամները մուտք գործեցին հյուրանոց և Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի ներկայացուցիչներին հանձնեցին հիմնադրամի նախագահ Նաոկո Իշիին ուղղված նամակը.

«Հարգելի դոկ. Իշիի,

Մենք՝ «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս Հայաստանում, գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը ԳԷՀ Ծրագրի Գործակալությունների Հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի առաջընթացի հետ և բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի Գործակալություն ընտրվելու հնարավորության հետ: Մենք տեղյակ ենք, որ ՎՏԲ-ն ձախողել է համարժեք բնապահպանական ստանդարտները և այդպիսով չի բավարարում ԳԷՀ-ի հետ համագործակցությանը. համաշխարհային հաստատատություն, որ ձգտում է հասցեագրել գլոբալ բնապահպանկաան խնդիրները և աջակցել ազգային կայուն զարգացման նախաձեռնություններին:

Մենք տեղեկացել ենք, որ ԳԷՀ Խորհուրդն իր 2012թ. հունիսին տեղի ունեցած ժողովին հաստատել է 11 Գործակալությունների հավատարմագրման գործընթացի II փուլ անցնելը, որոնց թվում է ՎՏԲ բանկը: ԳԷՀ Քարտուղարության Հաստատագրման համար Ծրագրերի Գործակալությունների Հանձնարարականները փաստում են, որ ՎՏԲ-ն բավարարում է ԳԷՀ գործակալություն դառնալու համար պահանջվող 6 չափանիշներից 4-ին: Անշուշտ ՎՏԲ բանկն ունի դրամաշնորհներ տրամադրելու և լայնամասշտաբ գործունեություն ծավալելու համար ֆինանսական ռեսուրսներ և կարող է տրամադրել մասնագիտական ծառայություններ: Ինչևէ, մենք կարծում ենք, որ ՎՏԲ-ն չունի բավարար ցանկություն և ոգի լավ բնապահպանական արդյունք ունենալու համար և չի բավարարում հավատարմագրման ամենաառանցքային չափորոշիչին՝ «համապատասխանությանը ԳԷՀ-ին»:

Մեր մտահոգությունների հիմքը Հայաստանում ՎՏԲ-ի գործունեությունն է, նրա ներդրումը բնապահպանական տեսանկյունից աղետաբեր հանքարդյունաբերական գործընթացին և իր անպատասխանատու վարքագիծը բնապահպանական համայնքի նկատմամբ: ՎՏԲ-ն վարկ է տրամադրում «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Հայաստանի հյուսիսում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրին: Հանքի տարածքը ընդգրկում է Թեղուտ անտառը, որը երկրի ամենալավ պահպանված անտառներից է՝ հարուստ կենսաբազմազանությամբ, ներառյալ՝ 200 բուսատեսակ, 55 տեսակի կաթնասուն, 86 թռչնատեսակ, 10 տեսակի սողուն և 4 տեսակի երկկենցաղ: Այս տեսակներից շատերը հազվագյուտ են և վտանգված, 6 բուսատեսակ և 29 տեսակի կենդանի հաշվառված են Հայաստանի Կարմիր գրքում:

Ըստ փորձագետների հանքարդյունաբերական գործողությունները անխուսափելիորեն կհանգեցնեն Թեղուտի անտառի ամբողջական հատմանը, ջրային ռեսուրսների չորացմանը և հողի էրոզիային: Ամբողջական էկոհամակարգը, ներառյալ բուսատեսակները և կենդանիները վտանգի կենթարկվեն: Հանքի շահագործումը որպես արդյունք կունենա 500 միլիոն տոննա թափոն և 600 միլիոն տոննա տարբեր այլ թափոններ՝ ներառյալ արծաթ, ռենիում, կապար, արսենիում, մոլիբդեն, ցինկ, վտանգավոր խառնուրդներ և այլ քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են հանքանյութի կորզման արդյունքում: Այն կհանգեցնի Շնող գետի և նրա վտակների կուսական հովիտների աղտոտմանը, կազդի սննդի անվտանգության և մարդու առողջության վրա: Հսկայական պոչամբարի հնարավոր վթարի դեպքում ողջ տարածաշրջանը կկրի ազդեցություն, ներառյալ Դեբեդ գետի հովիտը, որը հատում է Վրաստանի Հանրապետության սահմանագիծը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ), որն իրականացվել է ACP ընկերության կողմից, համարժեքորեն չի հասցեագրում վերը նշված մտահոգությունները, չի տալիս կենսաբազմազանության կորուստների մասին լուրջ վերլուծություն, լիովին անտեսում է մարդկային առողջության հավանական վտանգները, արտակարգ իրավիճակները և միջսահմանային ազդեցությունները: ՇՄԱԳ-ն իրականացվել է հին մեթոդաբանությամբ, անհամապատասխան ազգային իրավական պահանջներին և միջազգային դրական փորձին ՝ տալով կեղծ տեղեկատվություն և ոչ ճշգրիտ հաշվարկներ, գնահատել է բնապահպանական վնասն ընդամենը առաջին 8 տարիների համար՝ 50-70 տարի տևող ծրագրի դեպքում:

Թեղուտի հանքի շահագործումը հակասում է մի շարք միջազգային հռչակագրերի սկզբունքներին, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Անապատացման դեպ պայքարի մասին կոնվենցիան, ՅՈՒՆԵՍԿՈ-ի' համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիան, Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիան, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ)' Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպույի) կոնվենցիան, ՄԱԿ-Ի ԵՏՀ' Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մասին (Օրհուսի) կոնվենցիայի դրույթներ, որոնք ստորագրված և վավերացված են Հայաստանի կողմից: Թեղուտի հանքարդյունաբերության հետ կապված որոշումները խախտում են նաև ՀՀ Սահմանադրության դրույթները և մի շարք տեղական օրենքներ, ներառյալ ՀՀ հողային, Ջրային, Ընդերքի մասին օրենսգրքերը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի), Բուսական աշխարհի, Կենդանական աշխարհի մասին օրենքները: Այս խախտումները վիճարկվել են Հայաստանի դատարաններում, որոնք, այնուամենայնիվ, մերժում են ճանաչել հայկական ՀԿ-ների իրավական պահանջները: Խախտումները նաև հաղորդվել են Օրհուսի Հռչակագրի Համապատասխանության Կոմիտե, որը ճանաչել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է Հռչակագրում ամրագրված իր պարտականությունները :

Չնայած աղետաբեր հետևանքներով վերոնշյալ մտահոգություններին և որոշումների կայացման անօրինական գործընթացներին՝ ՎՏԲ-ն շարունակում է աջակցել այս հակասական ծրագիրը: Չնայած, որ Դեռևս 2008թ.-ից, երբ ստորագրվեց վարկի տրամադրման պայմանագիրը ACP ընկերության հետ, բնապահպանական ակտիվիստները փորձում էին կապվել ՎՏԲ գրասենյակների հետ, թե՛ Երևանում, և թե՛ Մոսկվայում՝ ներկայացնելու և քննարկելու Թեղուտում հանքարդյունաբերության հետևանքները, բոլոր այս փորձերը անհաջող էին: ՎՏԲ-ն երբեք չի տրամադրել պատասխան մեր հարցումներին, որոնք ուղղված են եղել բանկի Կառավարման Խորհրդի Նախագահ Անդրեյ Կոստինին և Գործադիր Գլխավոր Տնօրեն Վալերի Օվսյաննիկովին՝ և մերժել է յուրաքանչյուր հանդիպում Հայաստանի բնապահպանական ակտիվիստների հետ: Սոցիալապես պատասխանատու վարքագիծ դրսևորելու վերաբերյալ ՎՏԲ-ի ձախողումը՝ հանգեցրել է մի շարք բողոքների ակցիաների բանկի երևանյան գրասենյակի դիմաց:

Մենք խնդրում ենք ԳԷՀ Խորհրդին իր՝ ԳԷՀ Ծրագրերի Գործակալությունների Հավատագրման Գործընթացի շուրջ որոշումների կայացման ժամանակ հաշվի առնել ՎՏԲ-ի գործողությունները Հայաստանում: Մենք խորապես համոզված ենք, որ ԳԷՀ-ի վստահելի գործընկեր համարվելու համար ՎՏԲ-ն ազնվության պակաս ունի, որպեսզի պատշաճ կերպով կատարի ԳԷՀ առաքելությանը համապատասխան իր պարտականությունները, և որպեսզի այս հայտնի և հարգարժան կառույցի նկատմամբ չխաթարվի մարդկանց վստահությունը: ՎՏԲ այս գործողությունների անտեսումը կասկածի տակ կդնի ԳԷՀ որոշումների կայացման անկողմնակալությունը և ԳԷՀ՝ սկզբունքներին և արժեքներին հետևողականության որակը:

«Փրկենք Թեղուտը» նախաձեռնությունը ակնկալում է լսել ձեր տեսակետը նկարագրված իրողության մասին: Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ինտերնետում :

«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը սոցիալական ցանց է, բաղկացած ավելի քան 6600 մարդուց, ում նպատակն է պահպանել Թեղուտի բնաշխարհը: Այն համախմբվել է 2007թ.-ին, Հայաստանի Կառավարության մի որոշումից հետո, որով թույլատրվեց հանքարդյունաբերությունը, և մոբիլիզացվեց սոցիալական հակազդեցությունը ամբողջ երկրով մեկ՝ ստորագրահավաքների, հանրային լսումների, մամլո ասուլիսների, բողոքի ակցիաների և ցույցերի միջոցով:

Հարգանքներով՝

Լենա Նազարյան
Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնության անդամ»

{gallery}gef{/gallery}

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենադիտված