Սիրիացի ապստամբները «կործանում են» Դամասկոսը
Մերձավոր Արևելք
Այսօր՝սեպտեմբերի 25-ին, Դամասկոսում իշխանական ուժերի շտաբը պայթեցրել են հակակառավարական խմբավորման ապստամբները, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով «Անսար-ալ-Իսլամ» իսլամական խմբավորման ներկայացուցչի խոսքերին, որը պատերազմում է ապստամբների կողմից։
Պայթյունը որոտացել է Դամասկոսի հարավ-արևելքում գտնվող դպրոցի շենքում, որը, ինչպես հաստատվում է, օգտագործվում էր որպես իշխանական զորքերի շտաբ։ Ենթադրվում է, որ պայթյունի պահին շենքում էին մի քանի զինվորականներ։ «Հուսով ենք, որ նրանք կլրացնեն սպանվածների թիվը այդ գործողությունում»,- հայտարարել են «Անսար-ալ-Իսլամի» ներկայացուցիչները։
«Ալ-Արաբիի» տեղեկությունների համաձայն՝ պայթյունի արդյունքում զոհվել են տասնյակ իշխանական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև գեներալ և երկու գնդապետ։ Պայթյունի պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել միանգամից երկու խմբավորումներ՝ Դամասկոսի հեղափոխական խորհուրդը և «Մուհամեդ մարգարեի հետնորդների բրիգադը»։ Կառավարական ԶԼՄ-ներում պայթյունի մասին լուրերը բացակայում են։
Առաջին շաբաթը չէ, ինչ Դամասկոսում կռիվներ են ընթանում։ Բախումները թեժացել են Դամասկոսի հարավում։ Բախումների կենտրոն է համարվում ոչ միայն Դամասկոսը, այլ նաև Հալեպը։ Կողմերից և ոչ մեկին չի հաջողվում առավելության հասնել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել