Sharp-ը աշխատանքից կհեռացնի 11.000 մարդու
Աշխարհ
Ճապոնական Sharp ընկերությունը մտադիր է աշխատանքից հեռացնել իր աշխատակիցների 19%-ին՝ շուրջ 10966 մարդու, ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում. հայտնում է MarketWatch-ը՝ հղում անելով Kyodo News-ին։
Բացի այդ`ծրագրվում է միաձուլել չորս ընկերություն, որոնք Ճապոնիայում զբաղվում են առևտրով։ Ընդհանուր առմամբ, նախագծվում է վաճառել 213 մլրդ իենի բաժնետոմս։ Կփակվեն հեռուստացույցներ արտադրող գործարաններ Մեքսիկայում, Չինաստանում, Մալայզիայում։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Sharp-ը հայտնել էր աշխատակիցներին զանգվածային ձևով հեռացնելու իր մտադրության մասին։ Մոտակա ութ ամիսներին ընկերությունը ծրագրում է տնտեսման ծրագրի շրջանակներում կրճատել մոտ 5000 աշխատատեղ։ 72 տարվա ընթացքում ընկերությունն առաջին անգամ է նման քայլերի դիմում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ