Թուրքիայում իշխող կոալիցիայի ուժերի վարկանիշը շարունակում է անկում ապրել
ԹուրքիաԹուրքիայում գործող «Սոցիալական-քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի կողմից սեպտեմբերին իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող կոալիցիայում ընդգրկված ուժերի՝ «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Սոցհարցման համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների միայն 32.3 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին՝ 7,8 տոկոսը (բավարար չէ անցողիկ շեմը հաղթահարելու համար):
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 30,9%-ը, «Լավ» կուսակցության օգտին՝ 12,1 տոկոսը, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին՝ 11,3 տոկոսը: