Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին 

Հայաստանի և Իտալիայի նախագահների մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-իտալական բարձր մակարդակով բանակցություններ

Արտաքին Քաղաքական

Իտալիայի նախագահի նստավայրում նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահին՝ պետական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիների փոխայցելություններն ու երկու նախագահների պետական այցերը վկայում են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Վերջին երկու հազար տարին դա նաև քրիստոնյա Հայաստանի և քրիստոնյա Իտալիայի հարաբերություններն են: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, և հույս ունեմ, որ այս այցելությամբ կդնենք նոր՝ գուցե հաջորդ 2000 տարվա հարաբերությունների հիմքերը,- ասել է նախագահ Սարգսյանը։ -Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ձեր բարեկամության համար, ինչպես նաև Ձեր կառավարությանը՝ COVID-19-ի դժվար օրերին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, որը շարունակվում է մինչև այսօր»:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մատարելլային և Իտալիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և այս տարվա մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի համար, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի ընդունված փաստաթղթերը։

Անդրադառնալով 44֊օրյա պատերազմին, դրա հետևանքներին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, իսկ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցային ճանապարհն է. «Մենք նայում ենք ապագային՝ հուսալով, որ զինադադարը մի օր կդառնա խաղաղություն, և մեր բարեկամների՝ մասնավորապես, Իտալիայի հետ կզբաղվենք ստեղծագործ աշխատանքով՝ ամրացնելով մեր հարաբերությունները քաղաքական, իրավական, ֆինանսական, նոր տեխնոլոգիաների և ընդհանրապես մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Այդ նպատակով եմ այցելել Իտալիա»։

Ողջունելով Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Իտալիա՝ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է, որ 2018թ. Հայաստան կատարած իր այցից ջերմ հիշողություններ ունի։ «Վստահ եմ, որ այս այցը նոր լիցք է հաղորդելու դրանց շարունակական զարգացմանը: Առաջին անգամն է, որ Հայաստանի նախագահը պետական այցով հյուրընկալվում է Քուիրինալե պալատում: Իտալիայի և Հայաստանի միջև գոյություն ունի երկարատև բարեկամություն, որն է՛լ ավելի է ամրապնդվել մեր անձնական բարեկամությամբ։ Հիշում եմ 2020 թ. մարտին, երբ Իտալիան կորոնավիրուսի հետ կապված իսկապես ճգնաժամային պահեր էր ապրում, Դուք ինձ զանգահարեցիք:

Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկիր է: Մենք այսօր COVID 19-ի դեմ պատվաստանյութի 45 հազար դեղաչափ ենք առանձնացրել Հայաստանի համար: Մենք կարողացանք փոխադարձ օգւթյան հասնել միմյանց այդ ողբերգական իրադարձության ժամանակ»
,-ասել է նախագահ Մատարելլան: Իտալիայի նախագահը ցավ է հայտնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհերի համար: «Մենք միանգամայն համոզված ենք, որ վերջնական լուծում կարելի է գտնել բանակցային գործընթացի միջոցով,- ասել է նա: -Անհրաժեշտ է, որ երկկողմ կառուցողական մթնոլորտ ստեղծվի, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը իրավիճակի կայուն լուծման համար: Մեզ համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում»:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահները համակարծիք են եղել, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ու սննդի անվտանգության, զբոսաշրջության, ֆինանսաբանկային, պետականաշինության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտներում:

Անդրադարձ է եղել գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության ներուժին ու հեռանկարներին: Այս համատեքստում խոսվել է Հայաստանի նախագահի ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունների մասին:

Նշվել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման համար: Բացի այդ, Հայաստանում ներդրումներ կատարելով՝ իտալացի գործարարները կկարողանան առանց մաքսատուրքերի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության շուկա։

Նախագահների համոզմամբ՝ երկու ժողովուրդների ընդհանրություններից մեկն էլ մեծ սփյուռքի առկայությունն է: Կարևորելով սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նրանք ընդգծել են, որ Իտալիայում հայ համայնքի և Մխիթարյանների միաբանության ժառանգությունը երկու երկրներին մղում է ավելի սերտ գործակցության։

Երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից ընդգծվել է համագործակցությունը կրթության, մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում: Նախագահ Սարգսյանը կարևորել է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների շարունակական գործունեությունը, ինչը կնպաստի Իտալիայում հայագիտության զարգացմանը:

Իտալիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցի շրջանակում հայկական արվեստի արժեքավոր նմուշների՝ Քուիրինալե պալատում ցուցադրության համար։

Նախագահ Սարգսյանի պետական այցի շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն կրթության, արդարադատության, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-ի
Ամենադիտված