Առաջիկայում կիրականացվեն բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար
ՏնտեսությունԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։
Թումանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունըն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։