«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը հանձնեց մեքենան, բայց համարները՝ ո՛չ
Հայկական Մամուլ
«ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն իր զրահապատ ծառայողական մեքենան ԱԺ-ին հանձնելուց հետո շրջում է սեփական մեքենայով՝ «100 ՕՕ 01» համարանիշներով: Այդ մեքենայի հետևից էլ ոստիկանական լուսաձայնային ազդանշաններ՝ «միգալկաներ» ունեցող մի մեքենա է շրջում: Մինչդեռ շարքային պատգամավորն իրավունք չունի նման համարանիշներ, առավել ևս ուղեկցող թիկնազոր ունենալ. «օօ 01» համարանիշներով ավտոմեքենաները տրամադրվում են միայն ԱԺ նախագահին և փոխնախագահներին, հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներին ու տեղակալներին: Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանն արտոնյալ կարգավիճակում: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ աշխարհում ընդունված կարգ է, որպեսզի ԱԺ նախագահները շրջեն այդպիսի համարներով. «Եթե Տիգրան Թորոսյանն էլ ցանկանար, կտայինք»: Ինչ վերաբերում է «միգալկաներին», ապա Ղարիբջանյանը տեղյակ չէր»՝ հայտնում է «Ժողովուրդ»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ