Հանդիպում կանադացի փորձագետների հետ
Հայաստան
Հանրապետությունում ընթացող տեսչական բարեփոխումների շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն ընդունել է Կանադայից ժամանած, տվյալների բազայի ստեղծման բնագավառի միջազգային փորձագետներ Ջեյմս Բրաունին և Էնդրյու Գուդվինին:
Հանդիպումը նվիրված էր անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և պահպանման գործընթացների արդիականացմանը:
ՊՀ և ՏԱՏ պետ Ա. Մկրտչյանը ներկայացրեց համակարգի կառուցվածքը, տեսչությանը վերապահված գործառույթները, օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում այլ նախարարությունների և կազմակերպությունների, այդ թվում' իրավապահ մարմինների հետ համագործակցության եզրերը։
Խոսելով աշխատակիցների միջին ծանրաբեռնվածության մասին' պարոն Մկրտչյանը շեշտեց, որ համակարգչային միջոցների լայն կիրառումը և նոր ծրագրերի ներդրումն ավելի վերահսկելի և թափանցիկ կդարձնեն ոչ միայն տեսուչի, այլև ողջ համակարգի գործունեությունը:
Հյուրերի' տեսչական աշխատանքի առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, և ձեռք բերվեց պայմանավորվածություն համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի