«Հրապարակ». Թմրամոլներ կան նաև Էջմիածնի՞ քաղաքապետարանում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին մեզ, որ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը ձերբակալել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորիկ Միրզախանյանին, որի մոտ 7 գրամ թմրանյութ է հայտնաբերվել: Միրզախանյանն Էջմիածնում հայտնի է «Կարտոլ» մականունով և համարվում է գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ: Նա Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ղեկավարն է, իսկ Էջմիածնի քաղաքապետը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ