Օբաման նորից ցանկանում է դասավանդել դպրոցում
ԱՄՆ
Նախագահական կարիերան ավարտելուց հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցանկանում է կրկին վերադառնալ դպրոցում դասավանդմանը. հաղորդում է The Times–ը։ Այդ մասին ABC հեռուստաընկերության եթերում ցուցադրվող հեռուստաշոուի ժամանակ հայտարարել է Օբաման։
Հեռուստաշոուի ժամանակ Օբաման հայտարարել է, որ կարոտում է երեխաների հետ աշխատանքը, բայց չնայած դրան՝ նա ցանկանում է մնալ իր պաշտոնում ու շարունակել աշխատանքը:
Օբաման նշել է, որ դասավանդել դեռևս չի նշանակում դասասենյակում անցկացնել ողջ ժամանակը։ «Կցանկանայի շրջագայել երկրում՝ երեխաների համար դասընթացներ անցկացնելու նպատակով»,-ասել է Օբաման։
Օբամայի հետ որպես հյուր եկել է նաև Միշել Օբաման։ Հարցին, թե արդյոք կցանկանար զբաղվել քաղաքականությամբ, նա պատասխանել է. «ԱՄՆ-ի նախագահ լինելու համար անհրաժեշտ է ունենալ համբերություն, իսկ ես համբերատար չեմ»։
Օբաման 12 տարի դասավանդել է Չիկագոյի համալսարանում։ Նա դասավանդել է սահմանադրական իրավունք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)