«Առավոտ». «Մարտի 1-ի բացահայտումը տեխնիկայի հարց է»
Հայկական Մամուլ
««Նա պետք է կատարի իշխանությունների հրահանգը»,- aravot.am-ի խնդրանքով հակադարձելով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանի դիտարկմանը, թե այդ գործով թերի քննված դրվագներ չկան, ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Մեր զրուցակիցը նաև հավելեց. ««Մարտի մեկի» գործն այս իշխանությունների օրոք չի բացահայտվելու, դա փաստ է: Բայց մենք անպայման այդ գործերը բացահայտելու ենք, որովհետև, ըստ էության, դրա բացահայտումն այլևս տեխնիկայի հարց է, երբ որ կան բազմաթիվ ապացույցներ, և որևէ դժվարություն չկա 10 քաղաքացիների սպանողներին գտնելու հրացում: Քանի դեռ այս իշխանությունն է, հույս չունենանք, որ այս իշխանությունը մատը մատին կտա՝ մարդասպաններին բացահայտելու համար: Այս իշխանությունը միայն կարող է անմեղ մարդկանց բանտերը նետել, խոշտանգել, հետապնդել»»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ