Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Թուրքիայում է
ԻրանԻրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղըրի Քանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետի գլխավորած պատվիրակությունը արդեն հանդիպել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
Քննարկվել են առեւտրային եւ մշակութային կապերին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Աֆղանստանում տիրող իրադրությանը, տարածաշրջանի երկրների համագործակցությանն ու Կովկասում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։