Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1331 նոր դեպք. մահացել է 31 քաղաքացի
ՀայաստանԵրեկ կատարվել է 8428 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1331 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 271 205 դեպք, որոնցից 247 553-ն` առողջացած, 5529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 797 516 թեստավորում: