Մարտակերտում հակառակորդի կրակոցներից քաղաքացի է զոհվել
Արցախ
Արցախի Մարտակերտի շրջանում հակառակորդի դիպուկահարի կրակոցներից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Դեպքը եղել է քիչ առաջ։ Տվյալ անձը եղել է նռան այգում։ Ադրբեջանի դիպուկահարի թիրախավորումից մահացու վիրավորում է ստացել 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասաց Թադևոսյանը։
Նա նշեց, որ ոստիկանության ծառայողներն այս պահին դեպքի վայրում են, մանրամասները կհաղորդեն ավելի ուշ։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)