«Երկիր». Facebook-ացավ
Հայկական Մամուլ
«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վերջերս ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում: Նրանց թիվը համալրվել է ևս մեկով. երեկվանից Facebook-ում իր անձնական էջն ունի նաև ԱԺ նորանշանակ նախագահ Սամվել Նիկոյանը: Նա, առաջին հերթին, «հավանել է» իր կուսակցության ու վարչապետ Տիգրան Սարգսյանի էջերը:
Վարչապետ դառնալուց անմիջապես հետո Facebook-ում էջ բացեց Տիգրան Սարգսյանը, նրան հետևեց Հովիկ Աբրահամյանը, քաղաքապետ դառնալուց հետո՝ Կարեն Կարապետյանը: Այս ցանկում իրենց էջերն ունեն բազմաթիվ հայտնի պաշտոնյաներ, միայն թե, չգիտես ինչու, պաշտոն ստանձնելուց հետո են սկսում մտածել սոցցանցերում գրանցվելու մասին: Գուցե ուզում են ցույց տալ, թե տիրապետում են ՏՏ-ի առաջընթացի՞ն: Հայտնի չէ նաև՝ այդ էջերը իրենք են ղեկավարո՞ւմ, թե՞ «լիազորված անձինք»: Բայց, հավանաբար, իրենք էլ հենց արձագանքում են ընթերցողներին, քանի որ նրանք պատասխանելիս հաճախ առօրյա խոսակցական ժառգոնային լեզուն չեն կարողանում տարբերել գրական հայերենից, ու ստացվում է այնպես, որ ասենք Ռուբեն Հայրապետյանը Facebook-ում նամակներին պատասխանում է հայհոյախառն բառապաշարով»,– գրում է «Երկիր»-ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ