Ավարտվեց «Ուսուցանում ուսուցանողների համար» ծրագրի ավարտական փուլը
Հասարակություն
Սեպտեմբերի 16-20-ը Ծաղկաձորում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Ուսուցանում ուսուցանողների համար» ծրագրի երրորդ՝ ավարտական փուլը: Ծրագրի դասընթացավարներն էին «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության փորձառու մասնագետները:
Դասընթացի նպատակն էր խթանել Հայաստանում ոչ ֆորմալ կրթության ոլորտի զարգացումը, պատրաստել ոչ ֆորմալ կրթության որակյալ մասնագետներ եւ եվրոպական նորագույն չափանիշների համաձայն՝ նրանց ապահովել տեսական, մեթոդական եւ գործնական-կիրառական գիտելիքներով:
Ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են ոչ ֆորմալ կրթության տեսությունը, պրակտիկան Հայաստանում եւ Եվրոպայում, այդ կրթության չափանիշները, հիմնական գործիքները, մեթոդները, ծրագրեր նախագծելը եւ այլն:
«Չնայած ծրագրի վերջին փուլն էր, ու պետք է ամփոփեինք արդյունքները, զգում եմ, որ սովորելու կարիք դեռ ունեմ: Նաեւ զգում եմ, որ ոչ ֆորմալ կրթությունը չի կարելի սահմանափակել. ինչքան մարդ, այնքան մեթոդ»,- նշել է «Ուսուցանում ուսուցանողների համար» դասընթացի մասնակից, վանաձորցի Մանե Պապյանը: Իսկ Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանող Ալեքսանդր Սարգսյանի կարծիքով. «Ուսուցանողը դասախոս չէ, պետք է հետաքրքրի նյութը, մեթոդը պետք է ճիշտ ընտրված լինի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը