«ՉԻ». Շատ ակտիվ են եղել
Հայկական Մամուլ
«Իսկ ի՞նչ է արել նույն ՀԱԿ-ը այս երեք-չորս տարիների ընթացքում` ոչինչ, եւ հիմա ակտիվացել են նախընտրական շրջանում», հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը:
«ՉԻ»- Համաձայնվեք` ավելի անհեթեթ մեղադրանք հնարավոր չէ պատկերացնել, որովհետեւ Կոնգրեսին ինչի մեջ ասես հնարավոր է մեղադրել, բացի «ոչինչ չանելուց»: Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է` Կոնգրեսը թերեւս միակ ուժն է, որն այս երեք-չորս տարիների ընթացքում փորձել է ինչ-որ բան անել, իսկ մյուս ուժերը, հակառակը, ոչինչ չեն արել եւ միայն հիմա են փորձում ակտիվանալ:
Չնայած` ՀՅԴ-ն անցած երեք-չորս տարիներին շատ բեղուն գործունեություն է ծավալել: Մի անգամ զուռնա-դհոլով բողոքի ակցիա է կազմակերպել եւ պահանջել արտգործնախարարի հրաժարականը, իսկ առանձին կորովի ընկերներ նույնիսկ ռոտացիոն կարգով նստացույց են արել, մի անգամ հանդիպել է ընտրողների հետ (մի 25-30 հոգի է հավաքվել), մի անգամ էլ փորձել է կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել, բայց նախաձեռնությունը «փոզմիշ է եղել»: Մի խոսքով` շատ ակտիվորեն են աշխատել: Կարծում ենք` ընտրողները կգնահատեն այդ ակտիվությունը, եւ չի բացառվում, որ ՀՅԴ-ն նույնիսկ հաղթահարի 1 տոկոսի շեմը»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ