Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջում է Կանադայից հետաքննել ՌԴ քաղաքացուն ծեծի ենթարկելը
Աշխարհ
Մոսկվայում պահանջում են Կանադայի իշխանություններից հետաքննություն անցկացնել Ռուսաստանի քաղաքացի Դենիս Տելյակովին ծեծի ենթարկելու հանգամանքները և պատժել մեղավորներին, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության բաժանմունքի ղեկավարի տեղակալ Մարիա Զախարովային։
«Ռուսաստանի ԱԳՆ-ում վրդովված են այն իրավիճակից, որը ձևավորվել է Ռուսաստանի քաղաքացի Դենիս Տելյակովի շուրջ, ով անհիմն կերպով ձերբակալվել է Կալգարի քաղաքի ոստիկանության կողմից և տարվել հետաքննական մեկուսարան՝ ենթարկվելով դաժան ծեծի խցում գտնվող մյուս ձերբակալվածների կողմից։ Չնայած միջադեպը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 20-ին՝ իսկ մեր հայրենակիցը, ով ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է կոմայի մեջ, իսկ կանադական իշխանությունները պատշաճ կերպով չեն իրազեկել ռուսական հյուպատոսկան գերատեսչություններին»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվայում «կանադական կողմի տվյալ վերաբերմունքը» համարում են «անընդունելի և պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում մեղավորներին պատժելը և Տելյակովին համապատասխան փոխհատուցումը, ով երկարատև բուժման և վերականգնման կարիք ունի»։
Ներկայիս դրությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ի համապատասխան բաժանմունքները, ռուսական դեսպանությունը Օտտավայում և Տորոնտոյում գլխավոր հյուպատոսությունը անում են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն Ռուսաստանի քաղաքացու իրավունքներն ու շահերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ