Հայաստան կժամանի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը
ՀայաստանՊաշտոնական այցով հոկտեմբերի 12-13-ը Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: