«Հաղթանակի դեմքերը». Երևանում մեծ շուքով բացվեց վետերանների դիմանկարների ֆոտոցուցահանդես
Հայաստան «Թովմասյան» միջազգային հիմնադրամի, Հայաստանում ՌԴ դեսպանատան, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ՎՏԲ-Հայաստան բանկի համագործակցության արդյունքում Հայրենական մեծ պատերազմի վետերանների լուսանկարների ցուցադրություն է բացվել «Դվին» համալիրի ցուցադրությունների սրահում: Ֆոտոնախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Լուսանկարիչ Տաթև/Ազատուհի Մնացականյանը շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում ու գյուղերում և նկարել 110 վետերանների դեմքերը:
Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հաղթանակի դեմքերը, Կառավարական ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ներկայացնում ենք ամփոփ տեսաշար կազմակերպված միջոցառումից: