Նիկոլ Փաշինյանը Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ է նշանակել
ՀայաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Ալբերտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշման տեքստում:
Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝
Վանիկ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ: