«Ժողովուրդ». Փոխնախարարի կինը պահանջում է իր օժիտն ու հասանելիք բաժնեմասը
Հայկական Մամուլ
«Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտնվել է դատական քաշքշուկի մեջ, ըստ մեր տեղեկությունների՝ նրա նախկին կինը՝ Արմենուհի Առուշանյանը, դիմել է դատարան՝ Արամյանից պահանջելով իր օժիտն ու հասանելիք բաժնեմասը: Ընդ որում, տևական ժամանակ է՝ նախկին ամուսինների միջև ընթանում է դատական այս քաշքշուկը: Ավելին, իր հերթին մինչ օրս արգելանքի տակ է գտնվում նաև Առուշանյանի հայրական տունը, քանի որ Արամյանն էլ այնտեղից է բաժին պահանջում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սկզբում Արամյանն ասաց, թե այդ հարցով զբաղվում է փաստաբանը, իսկ մի քանի օր անց հայտնեց, թե դեռ փաստաբան չունի»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ