Մահվան սպառնալիքներ խմբագրի հասցեին
Աշխարհ
Ֆրանսիական Closer պարբերականի խմբագիր Լորանս Պիոն սպառնալիքներ է ստացել՝ կապված արքայազն Ուիլյամի կնոջ հրապարակված նկարների հետ, գրում է Agence France Presse-ը։
«Մենք ավելի քան 300 վիրավորական նամակներ ենք ստացել, որոնց մի մասը մահվան սպառնալիքներ են պարունակում»,- գրել է Closer-ը՝ ավելացնելով, որ իրենք այդ մասին տեղեկացրել են ոստիկանությանը։
Պիոյին ուղղված տասնչորս առավել կատաղի նամակները փոխանցվել են ոստիկանությանը։ Դրանցից մեկում խոստանում են «երբեք նրան հանգիստ չթողնել»։
Հիշեցնենք, որ նկարների հրապարակումից հետո թագավորական զույգը դիմել էր դատարան։ Դատարանը ստիպել էր պարբերականին վերադարձնել բոլոր նկարները՝ արգելելով դրանց հետագա հրապարակումը կամ տարածումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ