Հայտնաբերվել է Չինգիզ Այթմատովի չհրատարակված վեպի ձեռագիրը
Գիտություն և Մշակույթ
Չինգիզ Այթմատովի արխիվային փաստաթղթերում հայտնաբերվել է նրա չհրապարակված «Հողը և Ֆլեյտան» վեպի ձեռագիրը, հայտնում է K-Newsը ՝ հղում տալով Այթմատովի աղջկան՝ Շիրին Այթմատովային։ Վեպը պատմում է մի մարդու մասին, ով մասնակցություն է ցուցաբերել Ղրղզստանում Չույսկի մեծ ջրանցքի կառուցմանը։
«Ձեռագրի էջերը արդեն դեղնել են, ուստի մենք կարծում ենք, որ հայրս այն գրել է բավականին վաղուց։ Այժմ այն վերատպել են և վերածել էլեկտրոնային տարբերակի։ Հույս ենք հայտնում, որ մեկ տարվա ընթացքում այն կթարգմանվի նաև ռուսերեն»,-հայտնել է դուստր Այթմատովան։ Նա հավելել է, որ վեպը բավականին էմոցիոնալ է, հավանաբար այդ պատճառով է, որ նրա հայրը չի համարձակվել տպագրել այն։
Չինգիզ Այթմատովը համաշխարհային գրականության դասականներից է, հեղինակել է «Առաջին ուսուցիչը», «Եվ դարից երկար ձգվում է օրը» հանրահայտ վեպերը։ Նա եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի եռակի դափնեկիր, արժանացել է Եվրոպական գրական պարգևի և այլ շնորհակալագրերի և պարգևատրումների


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի