Համացանցի մուտքի չարաշահումը՝ տարեկան 650 մլրդ դոլարի վնաս ԱՄՆ տնտեսությանը
ԱՄՆ
Համացանցի հնարավորությունների չարաշահումը աշխատավայրում ԱՄՆ-ի տնտեսությանը տարեկան 650 մլրդ դոլարի վնաս է հասցնում, հաղորդում է New York Ouen հեռուստաընկերությունը:
Կոմերցիոն ձեռնարկությունների և պետական հաստատությունների աշխատակիցների մեծ մասը աշխատանքային ժամերին օգտվում է համացանցից անձնական նպատակներով: Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ նրանք պատասխանում են ընկերների և հարազատների էլեկտրոնային նամակներին, ակտիվորեն ներկա են սոցիալական ցանցերում:
Գտնվելով աշխատավայրում' ամերիկացիները առավել հաճախ բանավիճում են սոցիալական ցանցերում: Ամենամասսայական են համարվում Facebook-ը և Twitter-ը:
Սոցիոլոգները պարզել են, որ Facebook-ի միջին վիճակագրական օգտատերը այս ցանցում անց է կացնում ամսական 405 րոպե, Twitter-ում '89 րոպե համապատասխանաբար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)