«Հրապարակ». Հայրապետյանը նեղացած է Սերժ Սարգսյանից
Հայկական Մամուլ
Երեկ մամուլում գրվեց, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը դեռ ժամանակ ունի մադատից հրաժարվելու մասին իր դիմումը հետ վերցնելու, քանի որ 15-օրյա հաշվարկից հանվում են հանգստյան օրերը: Սակայն մի քանի օր առաջ «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան' իր դիմումը հետ վերցնելու մասին, Հայրապետյանն ասել էր. «Իհարկե ոչ, հո բան չի՞...»:
Ամեն դեպքում, ըստ թերթի աղբյուրների, Հայրապետյանը նեղացած է Սերժ Սարգսյանից, որովհետև «Նուվել դը Արմենիին» տված սկանդալային հարցազրույցից հետո այդպես էլ չեն հանդիպել, ինչն ինքը շատ կուզեր: Չնայած այդ հանգամանքին, Հայրապետյանն իր նեղ շրջապատում ասել է՝ կապ չունի, ես եղել եմ իրեն ամենաշատ նվիրված, ըտենց էլ մնալու եմ: Ի դեպ, Հայրապետյանի աղմկոտ հարցազրույցի «լուրը» Սերժ Սարգսյանն իմացել է ուղղաթիռում, երբ թռչում էր Ղարաբաղ՝ Բակո Սահակյանի ինաուգուրացիային մասնակցելու: Հենց ուղղաթիռում էլ կարդացել է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին