«Հայկական Ժամանակ». Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ասեկոսները հերյուրանք են
Հայկական Մամուլ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Ս. Տռուզյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ ինքը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի հնարավոր միջնորդության մասին տեղեկության չի տիրապետում:
Երեկ մամուլում գրվել էր, որ հնարավոր է հենց առաջիկա քառօրյայում խորհրդարանը քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը' Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար: Վարդան Օսկանյանի գործը ԱԱԾ-ում, տևական ժամանակ սառեցված վիճակում էր: Ինքը' Օսկանյանը, «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Եթե որևէ նորություն ունենաք այդ գործից, ինձ էլ ասեք»:
ԱԺ հանրապետական պատգամավորները ևս երեկ պնդում էին, թե որևէ տեղեկություն չունեն, որ առաջիկա քառօրյայում կքննարկվի Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: ԲՀԿ-ականներն էլ էին նույնը պնդում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին