Այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է
Հայաստան
Այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան։
Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր։
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնացել է զինված ուժերում և դարձել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։
2004 թվականի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում՝ ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին՝ հասցնելով դեմքին 16 կացնի հարված։
Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հիշեցնենք, որ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման և պատիժը կրում էր հունգարական բանտերից մեկում։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով արդարացրել է 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի