Երկու ուժգին պայթյուն է ցնցել Դամասկոսը
Մերձավոր Արևելք
Երկու հզոր պայթյուն է այսօր հնչել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում. հայտնում է Al-Arabiya-ն՝ հղում կատարելով Al Manar հեռուասակայանին։ Մի քանի մարդ է զոհվել այդ պայթյունների արդյունքում։
Twitter-ում վկաները գրել են, որ պայթյունի թիրախը Պաշտպանության նախարարությունն էր, և որ այս երկարաձիգ և արյունալի կոնֆլիկտի ողջ ընթացքում նրանք այսքան հզոր պայթյուն դեռևս չէին լսել։
Պայթյունի հետևանքով Պաշտպանության նախարարության շենքի մոտ հրդեհ է սկսվել։ Սիրիական բանակի շտաբը ևս եղել է հարձակման թիրախը։
Twitter-ում վկաները գրել են, որ պայթյունի վայրից կրակոցներ են լսվում։ Պայթյունները հնչել են տեղական ժամանակով ժամը 7։00-ին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել