Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ՃՈ-ն տուգանել է ՀՀ քաղաքացուն. Բաքուն հայտարարում է` տուգանքները չվճարելու դեպքում նրանց մեքենաները կբռնագրավվեն
ՀայաստանԳորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ Սյունիքի մարզի բնակչին` «երթեւեկության կանոնները խախտելու» համար:
Ստանալով խախտման մասին արձանագրությունը՝ տղամարդը բողոքել է Yerevan.Today-ի լրագրողին, որ չգիտի, թե ինչպես պետք է վճարի տուգանքը:
Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե Հայաստանի քաղաքացիները պետք է տուգանքները վճարեն Ադրբեջանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքում:
«ՀՀ քաղաքացիների կողմից տուգանքը չվճարելու դեպքում, երբ նրանք կհայտնվեն Գորիս-Որոտան ավտոճանապարհին, նրանց մեքենաները կբռնագրավվեն և կտեղափոխվեն տուգանային հրապարակ»,-մեջբերում է haqqin.az գործակալությունը: