Էստոնիայի խորհրդարանը մտադիր է սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ
Արտաքին Քաղաքական
Սեպտեմբերի 25-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Էստոնիայի միջև միջպետական հարաբերությունների ընթացքի կապակցությամբ՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Էստոնիայի խորհրդարանի խոսնակն իր մտադրությունը հայտնեց գործնական սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ձեռք բերվեց առաջիկայում փոխադարձ այցեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն: Այս մասին հաղորդում են Արտաքին գործերի նախարարության մամլո բաժնից։
Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում