Human Rights Watch. Սիրիական բանտերում ապստամբներին ծաղրանքի են ենթարկում
Աշխարհ
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ իր տվյալներով սիրիական կառավարությունը սեռական բռնություններ է կիրառում ազատազրկված ամստամբներին նվաստացնելու համար. գրում է Радио Свобода-ն։
Ինչպես հայտնում է BBC-ն, նախկին դատապարտյալները պատմել են դաժան չարչարանքների և բռնաբարությունների մասին, ինչպես սիրիական բանտերում ձերբակալված տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց նկատմամբ։
Human Rights Watch-ի իրավապաշտպանները նշում են, որ անհնար է ստանալ այս հայտարարությունների անկախ հաստատումները, քանի որ ՄԱԿ-ի հետաքննիչներին արգելված է մուտքը Սիրիա։
Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլայը հայտարարել է, որ սիրիական կառավարության նկատմամբ մեղադրանքները պետք է քննվեն Միջազգային քրեական դատարանում։
Սիրիական իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ