Մադրիդում ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է 65 քաղաքացի
Աշխարհ
Մադրիդում խորհրդարանի շենքի առջև ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ընթացքում երեքշաբթի օրը վիրավորվել է 65 քաղաքացի, 27 ցուցարար ձերբակալվել է. հաղորդում է իսպանական հեռուստաընկերությունը:
Ոստիկանության հետ սուր բախումները տեղի էին ունեցել այն բանից հեոտ, երբ ցուցարարները «գրավենք կոնգրեսը» կարգախոսով փորձել էին ճեղքել ոստիկանությնա շարքերը և դուրս գալ կոնգրեսի շենքի մոտ:
Ոստիկանները գործի էին դրել մահակները: Ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել է, որ ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է ցուցարարների վրա:
Բախման արդյունքում վնասվածք է ստացել իրավապահ մարմինների 27 աշխատակից:
Ցույցի կազմակերպիչները դժգոհություն են հայտնում ոչ միայն տնտեսության, կրթության և առողջապահության ոլորտներում խորհրդարանի ձեռնարկած բարեփոխումներից, այլև բողոքում էին Իսպանիայում և ողջ աշխարհում ձևավորված քաղաքական և տնտեսական համակարգից, որը ծնում է սոցիալական անհավասարություն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ