Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար 

Ալիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի

Արցախ

Թալիշի «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը»:

Թալիշ գյուղը գտնվում է Մարտակերտի շրջանում, 44-օրյա պատերազմի արդյունքում մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղում և նրա շրջակայքում կատարված հողային և շինարարական աշխատանքների  ընթացքում հայտնաբերված նյութերը, մասնավորապես քարե գործիքները, քարարկղային թաղումները վկայում են, որ այդ հատվածում մարդն ապրել է հնագույն ժամանակներից: 5-րդ դարում Հոռեկա վանքի շրջակայքում եղած բնակավայրն անվանվել է Թարիջ, 13-րդ դարից գյուղը անվանակոչվել է Հոռեկա:

1822թ. Մելիք-Բեգլարյան Թալիշ բեկի անունից գյուղը վերանվանվել է Թալիշ: Այդ ժամանակահատվածում Մեսրոպ Թաղիադյանցը այդ գյուղն անվանել է Դիզա: Հարմարավետ և ռազմավարական նշանակություն ունեցող դիրքը նպաստել է, որ բնակավայրը դառնա Գյուլիստանի մելիքության վարչական կենտրոնը:

Թալիշի գյուղամիջի «Ամենափրկիչ» եկեղեցու կառուցումը ավարտվել է 1894 թվականին: Ըստ Մակար Բարխուդարյանցի, կառուցվել է հասարակության ծախսերով: Հուշարձանն աչքի է ընկնում բացառիկ մեծ չափերով, ընդարձակ սրահով եռանավ բազիլիկա: Կառուցված է տեղական սրբատաշ ու կոպտատաշ դարչնագույն քարերով: Ներքուստ ամբողջովին սրբատաշ է, թաղակապ, ծածկը թիթեղաշեն:

Հյուսիսային պատի արևմտյան մասում ներկառուցված է մկրտության ավազանը: Հուշարձանի չափերն են՝ 21.75 մետր երկարություն և 13.1 մետր լայնություն: Ըստ Բարխուդարյանցի եկեղեցին ունեցել է երկու մուտք, որոնք բացվում էին հյուսիսային և հարավային կողմերից։ Ավելի ուշ հարավային դուռը փակվել է։ Եկեղեցին ունի 9 լուսամուտներ, արևելքից՝ 3, արևմտյան կողմից՝ 1, հյուսիսից՝ 2, հարավից 3:

Եկեղեցու պատերը և տանիքը քանդվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիների ռmբակոծությունից, որը վերականգնվել է 1998 թվականին:

«Թալիշի 19-րդ դարում կառուցված «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները, որոնք տարրական գիտելիքներ իսկ չունեն պատմական իրադարձություններից, բայց սրանով չի սահմանափակվում Ալիև կրտսերի մտքի ճամարտակումը, նա Թալիշի մշակույթի տունը, որի կառուցումը սկսվել է 1957 թվականին և ավարտվել 1959 թվականին վերջերս կատարած այցելության ժամանակ, ինչ -ինչ նպատակներով ներկայացրել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել:

Այն եղել է 280 տեղանոց ակումբ, որտեղ ամեն օր ցուցադրվել են ֆիլմեր, հաճախ էլ կազմակերպվել են համերգներ և թատերական միջոցառումներ: Ակումբը եղել է սարքին վիճակում և քարուքանդ է արվել գյուղը բռնազավթելուց հետո:

Միգուցե Ալիևը քաջություն ունենար ցուցադրել, թե ինչպես են  հիմնահատակ քանդել Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակին կառուցված հուշարձանը»,- նշում են  Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետ
Ամենադիտված