Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. Շարմազանով Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց Հունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջ Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան 80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնը 

«Ջրի սակագները մեծ արագությամբ անընդհատ աճելու են. նույնը սպասվում է նաև գազին և էլեկտրականությանը»

Տնտեսություն

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին,  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ 2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 20 դրամով, այս պահին 180 դրամ է, կդառնա 200 դրամ: Ըստ նրա, այդ սակագինը կայուն կմնա 10 տարիների ընթացքում։ 

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց տնտեսագետ, «Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գրիգորյանի հետ: Նա այն կարծիքին է, որ օրենքով Հանրային ծառայություններ կատարող հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքականացված մարմին, և պարտավոր չէ լսելու քաղաքական որևէ մարմնի, այլ պարտավոր է լսել ընկերություններին և սպառողներին, բայց, ըստ Արամ Գրիգորյանի, այստեղ հակառակ պատկերն է՝ հանձնաժողովը լսում է քաղաքական բոլոր մարմիններին՝ արհամարհելով սպառողներին և ընկերություններին: 

«Հանձնաժողովը միայն պետք է ուշադրություն դարձնի ընկերության կողմից ներկայացված հիմնավորումներին, ծառայությունների որակին և հանձնաժողովը պետք է իրականացնի հանրային լսումներ, լսի սպառողների դիրքորոշումները այնուհետև իրականացնի իր հավասարակշռման գործառույթը: Այս պարագայում մենք կարգավորում երբեք չենք ունենալու և սակագներն էլ մեծ արագությամբ անընդհատ աճելու են: Սակագինը ծառայության համար վճարվող սպառողների կողմից գին է: Եթե պատկան մարմինները, «Վեոլիա» ջուրը, հանձնաժողովը կամ Կառավարութունը հանրությանը բացարձակ տեղյակ չեն պահում, թե ինչ ծառայություններ պետք է մատուցվի Վեոլիա ջուր ընկերության կողմից, թե որ ծառայություններն են, որ այսօրվա դրությամբ վատ են մատուցվում, ապա խոսելը ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ ուղղակի ճիշտ չէ»,- նշեց տնտեսագետը:

Վերջինս նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի իրականացնում իր օրենքով տրված գործառույթը: Տնտեսագետն ասաց, որ մինչև վարույթի ավարտի օրը, որևէ հանձնաժողովի նախագահ կամ անդամ իրավունք չունի սակագների թվի մասին խոսելու, սակայն հանձնաժողովի նախագահը խոսեց այդ թվերից. «Հանձնաժողովը քաղաքական մարմին չէ և, քաղաքական շահերից ելնելով, պետք է որևէ գործառույթ չիրականացնի: Իրենց գործառույթը միշտ հետևյալն է եղել. ընկերությունները գրում են անիմաստ թվեր, հանձնաժողովը պայմանավորվում է ընկերությունների հետ և որոշակի չափով այդ անիմաստ թվերը իջեցնում են, անունը դնում են, թե տեսեք, մենք մեր գործառույթը իրականացրինք, այդ բարձր թվերը իջեցրինք»,- ասաց Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ այդպիսի կարգավորումներ հանրային ծառայությունների ոլորտում բացարձակ չի կարող լինել:

Մեր զրուցակիցն ասաց, որ Հանրային ծառայություններ կարգավորող այս կառույցը պարբերաբար պետք է հանրային լսումներ իրականացնի և հրավիրի սպառողներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն, թե ինչու է ընկերության կոմից դրվել բարձր գին. «Ինձ հետաքրքիր է, թե հանձնաժողովը ո՞ր հիմնավորմամբ է ասում, ոչ թե 43 այլ 20 դրամով պետք է բարձրանա ջրի սակագինը: Սա նշանակում է, որ ընկերությանը տրվում է հնարավորություն որոշ ծառայություններ չիրականացնելու կամ որոշ ծառայությունների որակը գցելու: Սրանք այնպիսի հարցեր են, որ հանձնաժողովը պետք է անդրադառնա, ոչ թե ամեն անգամ խոսի ծառայության մատուցման գնից»,-ընդգծեց նա: 

Տնտեսագետն ասաց, որ ջրի սակագնի բարձրացում սպասվում էր դեռ 1-2 տարի առաջ, սակայն, քաղաքական իրավիճակից ելնելով, այդ թանկացումներն իրենց սպասեցնել տվին. «Այդ չիրականացված բարձրացումը կրկնակի իրականացվում է հիմա, քանի որ ընտրություններ չկան և հանգիստ կարող են բարձրացնել սակագինը»,- նշեց Արամ Գրիգորյանը:

Նա ասաց, որ մեծ նշանակություն ունի, թե ինչ է ցանկանում հենց սպառողը, օրինակ եթե ցանակնում է որակյալ ծառայություն, ապա այդ ծառայությունների սակագները պետք է համապատասխանեն որակին, իսկ եթե ցանկանում է իր գրպանին համարժեք սակագին, ապա այդ դեպքում ծառայության որակի մասին խոսելու կարիք չկա. «Այսօրվա ջրամատակարարման ծառայությունների որակը ահավոր ցածր է, կարող եմ ասել, որակ ընդհանրապես չկա: Հիմք ընդունելով այս տեսակետը՝ չեմ կարծում, թե այս սակագինը, որը ներկայացվում է, համապատասխանում է ջրամատակարարման ծառայության որակին: Խնդիրը շատ կարևոր է այն վերաբերում է ոչ միայն ջրամատակարարմանը, այլև գազին, էլեկտրականությանը և մնացած սակագնային խնդիրներին, որն այս հանձնաժողովը իբրև փորձ է անում կարգավորել»,-եզրափակեց Արամ Գրիգորյանը:

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմ
Ամենադիտված