Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը 

Հնարավոր է՝ դպրոցում քովիդով հիվանդ երեխա կա. փորձում ենք անել ամեն ինչ, որ հիվանդությունը չտարածվի. Սարատակ համայնքի ղեկավար

Հայաստան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներում կորոնավիրուսով և գրիպով հիվանդների թվի աճի պատճառով որոշում է կայացվել անցնել 14-օրյա հեռավար ուսուցման։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղզրոյանն ասաց համայնքում հիվանդությունները լուրջ տարածում ունեն, հետևաբար փորձում են ամեն ինչ անել այն կանխելու համար․ «Դպրոցներում բացակա երեխաների թիվը բավականին մեծ էր, որքանով տեղյակ եմ 40-ից ավել երեխա չէր գնում դպրոց։ Երեխաները ջերմում էին, հնարավոր է՝ կա երեխա, որ քովիդով հիվանդ է, բայց քանի որ թեստ հանձնած չէ չի բացահայտվում»,- ասաց նա։ 

Նա նշեց՝ մոտավորապես 20 ընտանիքում կորոնավիրուսով հիվանդ կա։ Բացի այդ, գյուղում 3 օր առաջ կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել, ուստի փորձում ենք ամեն կերպ կանխել հիվանդության տարածումը։ 

Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցներում հեռավար ուսուցման անցնելու պատճառը հիվանդների թվի աճն է, սակայն այն կապված չէ կորոնավիրուսի հետ․ «Պարզապես աշնանային սրացումներ են՝ գրիպ, ջերմություն, հազ։ Դպրոցում յուրաքանչյուր ընտանիքից մեկ-երկու երեխա կա, որպեսզի տարածում չգտնվի նպատակահարմար գտանք նման որոշում կայացնել։ Դասերը նորմալ ընթանում են օնլայն ձևաչափով»։ 

Նրա խոսքով՝ Լուսաղբյուրի դպրոցում կորոնավիրուսով վարակված ո՛չ աշակերտ կա, ո՛չ ուսուցիչ, ո՛չ էլ աշխատակից․ «Դպրոցում դեռևս սեպտեմբերի 1-ին 4 ուսուցիչ վարակվել էր կորոնավիրուսով, որը կազմում էր ուսուցիչների ընդհանուր թվի 10 %-ից ավելին, այդ իսկ պատճառով մեզ մոտ դասապրոցեսը սկսել է 2 շաբաթ ուշացումով և դասերն անցկացվել են օնլայն ռեժիմով»,- ասաց Մանուկյանը:

Լուսաղբյուրի վարչական ղեկավարը նշեց նաև, որ վերջերս համայնքում կորոնավիրուսով վարակված մեկ անձ է եղել, որը երկուշաբթի օրը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն այլ դեպքի մասին տեղեկություն չունի։ 

Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանն ասել էր, որ Շիրակի մարզի Սարատակ և Լուսաղբյուր գյուղերի դպրոցներն անցել են 14-օրյա հեռավար ուսուցման․ պատճառը կորոնավիրուսով հիվանդների թվի աճն է և բարձր ջերմաստիճան ունեցող մարդիկ։ Նրա խոսքերով՝ նշված գյուղերում բավականին շատ են հիվանդները, կոնտակտավոր երեխաներն ու հիվանդ ուսուցիչները:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Ամենադիտված