«Արմավիա»-ն վաճառքի է հանել իր բաժնետոմսերը
Հայաստան
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտադրություն ունի վաճառել ընկերությունը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:
Վերջինիս խոսքերով՝ ընկերությունով հետաքրքրված են շատերը: «Իտալացիներն արդեն եկել, նայել և ծանոթացել են, բայց կան նաև այլ ազգերից ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են գնել ավիաընկերությունը: Այժմ բանակցություններ են ընթանում, իսկ վերջնական պարզ կլինի, երբ ինչ-որ բան կստորագրվի», - նշեց նա:
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ավիաընկերությունը վաճառելու որոշում է կայացրել, Նանա Ավետիսովան ասաց. «Հայտնի է, որ ողջ համաշխարհային ավիացիան երեք տարուց ավել է, ինչ գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, և գրեթե բոլոր ավիաընկերություններն աշխատում են վնասով: Պատճառներից մեկն էլ այն է, որ «Արմավիան» շահութաբեր չէ»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի