Մադոննան Օբամային անվանել է «Մահմեդական Սպիտակ տան մեջ»
ԱՄՆ
Փոփ թագուհի Մադոննան ԱՄՆ-ում իր համերգի ընթացքում հավաքվածներին կոչ է արել ընտրություններին աջակցել Օբամային. գրում է Vesti.ru-ն։
«Հիանալի է, որ Սպիտակ տան տերն աֆրոամերիկացի է, որ մեզ մոտ՝ Սպիտակ տանը սևամորթ մահմեդական է,-ասել է Մադոննան իր երկրպագուներին՝ շարունակելով,-Դա նշանակում է, որ այս երկրում հույս կա, ուրեմն աջակցե՛ք այդ մարդուն»։
Մադոննայի ներկայացուցիչներն այս միջադեպը դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում։ Սպիտակ տունը բազմիցս նշել է, որ Բարաք Օբաման քրիստոնյա է և ամեն օր աղոթում է, չնայած որ նրա հայրն ու պապը մահմեդական են եկել։ Այնուհանդերձ, ամերիկացիների մեծ մասը Օբամային մահմեդական է համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)