Մադոննան բացատրել է, թե ինչու է Օբամային մահմեդական անվանել
ԱՄՆ
Հանրահայտ երգչուհին բացատրել է իր խոսքերը նախագահ Բարաք Օբամայի մասին. գրում է LIFE news-ը։
Իր համերգի ժամանակ երգչուհին ասել է, որ ԱՄՆ-ի առաջնորդը մահմեդական է։ Արտիստուհու խոսքերը բուռն արձագանք էին առաջացրել համաշխարհային հանրության շրջանում։
Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում երգչուհու համերգի ժամանակ։ Մադոննան դադարեցրել է համերգը և հանդես եկել ելույթով՝ կոչ անելով ամերիկացիներին աջակցել նախագահին գալիք ընտրություններում։
Մեկնաբանելով իր խոսքերը՝ Մադոննան ասել է. «Ես հեգնում էի։ Իհարկե՛, ես գիտեմ, որ Օբաման մահմեդական չէ։ Թեև ես կասկածում եմ, որ շատ ամերիկացիներ հակառակում են համոզված։ Եթե նույնիսկ նա իսլամ դավաներ…Ի՞նչ կա դրա մեջ։ Հենց դա էլ ես ուզում էի ասել։ Գլխավորն այն է, որ մարդը լավը լինի։ Թե ինչ աստծու է նա աղոթում, նշանակություն չունի։ Ինձ համար տարբերություն չկա, թե ինչ կրոն է դավանում ԱՄՆ-ի նախագահը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)