ՄԱԿ. Սիրիայում զոհերի թիվը հասել է ավելի քան հինգ հազարի
Աշխարհ
Ինչպես հաղորդում է BBC–ն՝ ՄԱԿ–ի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Նավի Պիլայը հայտարարել է, որ Սիրիայում այս տարվա մարտ ամսից սկսված և մինչև հիմա շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան հինգ հազար մարդ։ Վերջինս ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի փակ նիստում հայտարարել է, որ բացի զոհվածներից, 14 հազ. մարդ ձերբակալվել է, ևս 12 հազ. քաղաքացի հեռացել է Սիրիայից։
Նավի Պիլայն ավելացրել է, որ Սիրիայում քաղաքացիների վրա կառավարական ուժերի կողմից ճնշումներն այնքան են ավելացել, որ դրանք կարելի է համարել մարդկության դեմ լուրջ հանցագործություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ