Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով
Գիտություն և Մշակույթ
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է Covid-19-ով: Այս մասին Թանկյանը հայտնել է Ինստագրամի իր էջում:
Երաժիշտը նշել է, որ երեք շոուից հետո Լոս Անջելես է վերադարձել գրիպանման ախտանշաններով: «Ես ապշած էի, որ դա կարող էր կորոնավիրուս լինել, քանի որ ես ոչ միայն պատվաստված եմ, այլ նաև խիստ զգույշ եմ»,-գրել է Թանկյանը:
Թանկյանը ցավով է նշել, որ ստիպված են հետաձգել խմբի Լոս Անջելեսի ելույթները: Դրանք կկայանան 2022-ի փետրվարի 4-ին և 5-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)